Հույների մի մասը համաձայնել է ընդունել ԵՄ-ի պայմանները
Հունաստանում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ երկրի քաղաքացիների 47%-ը պատրաստ է ընդունել ԵՄ-ի պայմանները: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
GPO-ի (Greek Public Opinion) տվյալների համաձայն՝ կայանալիք հանրաքվեի ժամանակ հարցվածների միայն 43%-ն է որոշել մերժել Եվրամիության պայմանները, ևս 10%-ը դժվարացել են պատասխանել:
Հունաստանում հուլիսի 5-ին տեղի կունենա «եռյակի» (Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային ֆոնդի) ծրագրերի ընդունման հարցով հանրաքվեն: