Ֆիլիպիններում նավաբեկության հետևանքով 36 մարդ է զոհվել
Ֆիլիպիններում վթարի է ենթարկվել Kim Nirvana լաստանավը, որում 173 մարդ է գտնվել (ուղևորներն ու անձնակազմի անդամները): Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նավաբեկության հետևանքով 36 մարդ է զոհվել, անհետ կորածների թիվը հասնում է 19-ի, ևս 118-ին հաջողվել է փրկվել: Ներկա պահին որոնողափրկարարական գործողություններ են իրականացվում:
Ծովափնյա պահակախմբի աշխատակիցների խոսքով՝ նավն ուղևորվում էր Օրմոկ քաղաքից դեպի Կամոտես կղզի: