Նոր սահմանադրությունը Պորոշենկոյին բռնապետ կդարձնի. Ուկրաինայի նախկին վարչապետ
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծիք է հայտնել, որ նոր սահմանադրությունը նախագահ Պյոտր Պորոշենկոյին բռնապետ կդարձնի: Այս մասին քաղաքական գործիչը գրել է ֆեյսբուքի իր էջում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Այսօր իրական ժողովրդավարական սահմանադրության փոխարեն ձեզ են ներկայացրել բռնապետական սահմանադրություն, որը կվերածի Պորոշենկոյին լատինաամերիկյան բռնապետի, որը նրան կտրամադրի անսահմանափակ իրավասություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Պորոշենկոն մտադիր է իր համար ավելի շատ լիազորություններ պահանջել սահմանադրական բարեփոխումների ընթացքում: