Կհայտնվեն նոր առաջնորդներ և նոր քաղաքական կուսակցություններ
«168 Ժամ» թերթը գրում է. «Սոցիալական բողոքի նիշան ավելի հաճախակի են զբաղեցնում ոչ կառավարական կազմակերպությունները կամ առանձին մարդիկ, քանի որ կուսակցական համակարգը Հայաստանում քաղաքացիների կողմից վստահության կորստի ճգնաժամի մեջ է: Նոր ոչ մեծ կուսակցությունները դեռ ոտքի չեն կանգնել, հները վաղուց վստահության տեսակետից հենակների վրա են:
Կոնսոլիդացված ժողովրդավարական երկրներում նման հարցերը միանգամից անցնում են ընդդիմություն-իշխանություն պայքարի հարթություն»,- «168 ժամ» թերթին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ մենք դեռևս չունենք իրական ներկայացուցչական ժողովրդավարություն, մեզ մոտ դեռ չի կայացել նոր բանակցային մշակույթը, այդ պատճառով սոցիալական բողոքը յուրօրինակ ձևով փոխարինում է քաղաքական գործընթացին. «Ուրախալի է այն, որ հասունացել է նոր գրագետ սերունդ, որը մտածում ու ապրում է կոլեկտիվ գործողությունների արժեքների պարադիգմայում՝ հանուն համընդհանուր շահի:
Դա չի կարող չհուսադրել: Նշանակում է` կհայտնվեն նոր առաջնորդներ և նոր քաղաքական կուսակցություններ, որոնք ավելի լիարժեք կներկայացնեն մեր ժողովրդի շահերն ու հավակնությունները: Ես այս իրավիճակին մոտենում եմ ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանի բանաձևով՝ «մտքի հոռետեսությամբ և կամքի լավատեսությամբ»»:
Առավել մանրամասն՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: