Հունաստանի համար դռները շարունակում են բաց մնալ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Հունաստանի համար դռները նախկինի պես շարունակում են բաց մնալ»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես ընդգծում եմ, որ Հունաստանի հետ բանակցությունների համար դռները միշտ եղել են և մնում են բաց: Մենք պարտավոր են դա անել և՛ մարդկանց, և՛ Եվրոպայի համար»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Մերկելը նախազգուշացրել է նաև հույներին «ծանր ժամանակների մասին»: