Սարկոզին անընդունելի է անվանել ԱՄՆ-ի լրտեսությունը Ֆրանսիայում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին անընդունելի է անվանել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներին լրտեսումը: Այս մասին նա ասել է Le Monde պարբերականի հարցազրույցում: Գրում է Gazeta.ru-ն:
«Սա անընդունելի է: Ես նման գործողություններ ակնկալում էի, սակայն չէի ենթադրում, որ նրանք կարող են ուղղված լինել անձամբ քաղաքական գործիչների նկատմամբ»,-հայտարարել է Սարկոզին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ֆրանսիայում հրապարակել են ԱՄՆ տնտեսական լրտեսության մասին տեղեկություններ: