Ջուրը չի թանկանա. «Երևան ջուրը» ՀԾԿՀ-ին նոր գրություն է ուղարկել
«Երևան ջուր» ընկերությունը որոշել է հրաժարվել ջրի սակագինը բարձրացնելու իր մտադրությունից և այդ մասին գրություն է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Մասնավորապես, ՀԾԿՀ-ին ուղղված գրության մեջ ասվում է.
«Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետեւողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններիմատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը` ընկերությունն առաջարկում է անփոփոխ թողնել սակագինը»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Երևան ջուր» ընկերության գրությունը կքննարկի հուլիսի 7-ին իր նիստում և կվերահաստատի նախկին սակագինը: