Հակաահաբեկչական գոտում Ուկրաինայի զինյալներին արգելվել է բջջային հեռախոս օգտագործել
Հակաահաբեկչական գոտում Ուկրաինայի զինյալներին արգելվել է բջջային հեռախոս օգտագործել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝հղում տալով «112 Украина»-ին:
Համապատասխան օրենքը ընդունվել է Ռադայի պատգամավորների կողմից: Համաձայն 2531 օրենքի 143-րդ հոդվածի փոփոխությունների՝ Զինված ուժերը կարող են տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործել միայն զորամասում:
Նշվում է, որ օրենքի մեջ փոփոխություն կատարելու պատճառը տեղեկատվական արտահոսքի վերահսկողությունն է: