Հանգստացե՛ք երեխաներ. Պուշկովի պատասխանը Ուկրաինային
Պետդումայի նախագահ Ալեքսեյ Պուշկովը թվիթթերյան իր էջում մեկնաբանել է Ուկրաինայի՝ ռուսական գազի զեղչման մասին տեղեկատվությունը:
«Ուկարինային չի բավարարել 247 դոլար գազի գինը, քանի որ նա պնդում է, որ 30 % զեղչ արվի: Հանգստացեք՛ երեխաներ, պահանջներ ներկայացրեք այլ վայրում»,-գրել է Պուշկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինային չի բավարարում առաջին եռամսյակում արված գազի զեղչը: Նշենք, որ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում Կիևի հետ քննարկել գազի զեղչի հարցերը: