Ղրիմը հերքել է Ուկրաինայից Էներգամատակարարման դադարեցման մասին լուրերը
Ղրիմի՝ Ուկրաինայից գազի մատակարարումը կատարվում է ստանդարտ ռեժիմով: Անջատման մասին տեղեկատվություն չկա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Крымэнерго» դիսպետչերական կենտրոնին:
«Ապաակտիվացնելու մասին այս պահին խոսք չկա: Էներգամատակարարման գործընթացը կատարվում է նորմալ ռեժիմով»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Укрэнерго»-ն դադարեցնում է Ղրիմին էլեկտրաէներգիա մատակարարելը: