Պետդեպարտամենտը հրապարակել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները
Պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու սենատոր Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների մի մասը:
Նշվում է, որ նամակները գրված են եղել 2009թ մարտից-դեկտեմբեր ընկած հատվածում, երբ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդեպարտամենտը կհրապարակի Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակներից ևս 3000-ը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: