Եվս մեկ հնարք ՀՀԿ-ի կողմից
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից և նոր Սահմանադրության ընդունումից հետո, որով կամրագրվի 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը, փոփոխությունների կենթարկվի Ընտրական օրենսգիրքը, որտեղ ևս կֆիքսվի անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, բայց մի նրբությամբ, որ քվեարկությունը լինելու է ռեյտինգային: Այսինքն շատ ձայն ստացած պատգամավորները բարձրանալու են ցուցակի վերջին հորիզոնականներից, իսկ քիչ ստացվածները իջնելու են ներքեւ:
Մեր տեղեկություններով՝ հանուն 100 տոկոս համամասնական ընտրակարգի պայքարողները հիմա հասկանում են, որ նման կարգի համակարգի ներդրման դեպքում մեծամասնական է դառնալու ամբողջ ընտրական համակարգը, քանի որ ռեյտինգային քվեարկության դեպքում ընտրություններում ֆինանսական ռեսուրսի կիրառման ազդեցությունը զգալիորեն կմեծանա, իսկ փողը գտնվում է հիմնականում ՀՀԿ-ականների մոտ, և նրանք ավելի մեծ հնարավորություն կստանան խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: