ՀՀԿ-ական պատգամավորները մինչև հուլիսի 2-ը Հայաստանից բացակայել չեն կարող
«Հրապարակ» թերթը գրում է. «Արձակուրդում գտնվող ՀՀԿ-ական պատգամավորներն այս օրերին հարազատ կուսակցությունից շրջաբերական են ստացել՝ մինչև հուլիսի 2-ը որևէ տեղ չգնալ, չբացակայել Հայաստանից:
Այդ օրը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի ընդլայնված կազմով նիստ: Որևէ մեկը չգիտի, թե ինչ հարցերի շուրջ:
Հոգնատանջ ՀՀԿ-ականները հույս են փայփայում, որ հավաքը տեղի կունենա ոչ թե Մելիք-Ադամյանում, այլ Սևանի ափի «օբյեկտներից» մեկում, ինչպես երբեմն-երբեմն պատահում է:
Նրանք կարծում են, որ այդ օրը «պուսկ» կտրվի սահմանադրական բարեփոխումների գործընթացին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: