Ակցիային ամենից առաջ պետք են լիդերներ
Ոստիկանության հետ վիճելը վտանգավոր է
Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ ակցիա իրականացնող մեր քաղաքացիները հաճախ բանավիճում են ոստիկանության հետ, ինչը նման ակցիաների դեպքում, որպես այդպիսին բնական է դիտվում:
Խնդիրները շատ են. ոստիկանությունն իր պատկերացումներն ունի ակցիայի անցկացման մասին, իսկ ցուցարարները՝ իրենցը, ընդ որում՝ դրանք շատ տարբեր են:
Ոստիկանության հետ ամեն դեպքում կոնֆռոնտացիայի մեջ մտնելը վտանգավոր է, քանի որ դա կարող է վերջիններիս համար հիմք ստեղծել՝ ակցիան ժամանակից շուտ ցրելու համար:
Անկախ այն հանգամանքից, ակցիայի ցրման պրոցեսը համաչափ կամ անհամաչափ կլինի, պետք է հիշել, որ օրենքով միայն պետությունը ուժի կիրառման իրավունք ունի և ամեն պահի կարող է օգտագործել:
Այս տեսանկյունից, ակցիայի կազմակերպիչների ի հայտ գալը շատ կարևոր է: Ակցիայի ամենից առաջ պետք են լիդերներ, ովքեր իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն ու խելամտորեն կկառավարեն գործընթացները:
Վաչագան Գևորգյան. ֆեյսբուք