Ինչու նորապսակաների կեսը առաջին գիշեր չի ունենում
Նորապսակների կեսից ավելին առաջին ամուսնական գիշերը չի շտապում կատարել իր ամուսնական պարտականությունը: Պատճառները տարբեր են: Որպես հիմնական պատճառ նշվում է՝ փեսացուն հարսանիքի ժամանակ չափից ավելի է խմել:
Պատճառներից են նաև նաև հարսի հոգնածությունը (16% դեպքում), հարսի՝ ալկոհոլից արբածությունը (13%), երեխաներին հետևելու անհրաժեշտությունը (11%), իսկ ոմանք, պարզապես, գրազ են եկել, որ այդ բանը չեն անի (9%): Daily Mail-ի հաղորդմամբ, նորպսակների մի մասն առանց սեքսի է մնում, քանի որ անմիջապես մեկնում է ամուսնական ճանապարհորդության (7%):
Պակաս տարածված պատասխաններց նշվում են փեսայի հոգնածությունը և մերձեցում ունենալու փոխադարձ ցանկության բացակայությունը (յուրաքանչյուրը՝ 4%): Բացի այդ` զույգերի շուրջ 20%-ը խոստովանել է, որ սեքս չեն ունեցել ոչ միայն առաջին գիշերը, այլև հարսանիքին հաջորդած երեք օրվա ընթացքում: