23-ից բարձր Ռոնալդուն կմասնակցի Օլիմպիական խաղերին
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ Պորտուգալիայի հավաքականում 23-ից բարձր տարիք ունեցող երեք ֆուտբոլիստներից մեկը, ով կմասնակցի 2016 թվականին Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին:
«Հավանականություն կա, որ Ռոնալդուն կմասնակցի Օլիմպիական խաղերին: Մենք կարող ենք հայտավորել 23-ից բարձր տարիք ունեցող երեք ֆուտբոլիստի, և Ռոնալդուն կարող է դառնալ նրանցից մեկը: Սակայն այս հարցով մենք դեռևս լուրջ չենք զբաղվում»,-ասել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդո Գոմեշը: Հաղորդում է «Globo Esporte»-ն: