Ամոթ է, որ այսքան նահանջել ենք
Սիրելի ժողովուրդ,
Ես գիտեմ լիքը տեխնոլոգիաներ բանակցելու, կռիվ տալու, հարց լուծելու, ավիրելու, չավիրելու, խաբելու, համոզելու, հավատ ներշնչելու եւ այլն: Էս տեսակ կռիվներում ամեն ինչ իմ ուղեղում գնում կորում է ի վերջո, մնում է մեկը.-համառությունը:
Միայն էդ մեկն է, որի դեմ էս տեսակ ռեժիմները գործիք չունեն, իրենք էլ գիտեն այդ գործիքը, իրենք էլ են համառում, բայց հենց այդտեղ է իսկության պահը. ում համառությունն է ավելի նվիրական, կամային, զորավոր, զիլ, նա էլ հաղթում է: Մենք ենք հաղթելու, մենք ենք զորավոր, մենք մեր հողի եւ հայրենիքի համար ենք զոռում, իրենք` իրենց փողի եւ իշխանության:
Մեր զոռն է զիլ, իրենց դրանով ենք հաղթելու, մնացածը մանր հարցեր են: Նահանջի տեղ չկա, ու ամոթ է, որ այսքան նահանջել ենք, արդեն 1000 տարի համարյա:
Լեվոն Բարսեղյան. ֆեյսբուք