Բելառուսի նախագահական ընտրությունների օրն արդեն հայտնի է
Բելառուսի խորհրդարանը նիստի ժամանակ նախագահական ընտրությունները նշանակել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է բաց, արդար և երկրի միջազգային պարտականություններին համապատասխան ընտրություններ անցկացնել: Նա բազմիցս հայտարարել է, որ հանրապետությունում թույլատրվում է ընտրություններին հետևել և՛ բելառուսներին, և՛ արտասահմանցի դիտորդներին: «Թող հետևեն և համապատասխան եզրակացություններ անեն»,-նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ավելի վաղ նա հայտարարել է, որ կմասնակցի հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Լուկաշենկոն Բելառուսի առաջին նախագահն է: Պետության ղեկավարի պաշտոնում նա ընտրվել է 1994, 2001, 2006 և 2010 թթ.-ին: