Լավրովը և Քերրին ծայրահեղականության դեմ պայքարի հարցում քննարկում կանցկացնեն
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հանդիպումը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Ինչպես հաղորդվում է՝ կողմերը ծայրահեղականության դեմ պայքարի հարցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ երկրների ջանքերի միավորման շուրջ քննարկում կանցնացնեն:
Նշվում է, որ Լավրով-Քերրի հանդիպումը տեղի կունենա՝ Թունիսի իրավիճակի ֆոնին, որտեղ ահաբեկչության զոհ է դարձել 39 մարդ, այդ թվում Ռուսաստանի մեկ քաղաքացի: Եվս 40 մարդ վնասվածքներ է ստացել: