Գերմանիայում գաղտնի թաղել են Անդրեաս Լյուբիցին
Գերմանիայում հանրությունից գաղտնի թաղել են Անդրեաս Լյուբիցին՝ օդաչուին, ով ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության А320 ինքնաթիռի կործանման պատճառ դարձավ: Այս մասին գրում է Bfm.ru -ն:
Հուղարկավորությունը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Մոնտաբաուր քաղաքում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Տեղի իշխանությունները որոշում են ընդունել 3 ժամով փակել գերեզմանոցը: Տեղադրված խաչի վրա նշված չէ օդաչուի անունն ու ազգանունը, այլ միայն անվան կրճատված ձևը՝ Էնդի:
А320 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում: Ինքնաթիռում գտնվող 144 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները մահացել էին: Վթարը տեղի էր ունեցել Լյուբիցի պատճառով, ով միտումնավոր ինքնաիթռի ոււղղությունը փոխել էր դեպի լեռը: