Եվրահանձնաժողովի ղեկավարը վերջնական առաջարկ է ներկայացրել Աթենքին
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը վերջնական առաջարկ է ներկայացրել Աթենքին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Առաջարկության շրջանակներում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է նամակ հղի Յունկերին, Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումին, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ մինչև Եվրախորհրդարանի քաղաքական առաջնորդների արտահերթ հանդիպման սկիզբը:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Յունկերի՝ Ցիպրասին ուղղված նամակում առաջարկում է ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի վերջին առաջարկը՝ կապված ավելացված արժեքի հարկի նվազման հետ հունական հյուրանոցների ծառայությունների համար՝ 23-ի փոխարեն մինչև 13%, ինչպես և ավելի վաղ առաջարկվել էր վարկատուների կողմից: