Ռուս աղջկա կերպարի էվոլյուցիան.100 տարին՝ 1,5 րոպեում (տեսանյութ և լուսանկարներ)
ՏեսանյութերՇարունակվում է տարբեր տենդենցների էվոլյուցիան ցույց տվող տեսանյութերի նորաձևությունը: Ավելի վաղ, ներկայացրել էինք, թե ինչպես են փոխվել վերջին տասնամյակների ընթացքում նորաձևության թրենդները, այժմ, առաջարկում ենք հետևել ռուս աղջկա կերպարի էվոլյուցիային՝ անցյալ դարի սկզբից մինչև մեր օրեր:
Ամերիկյան The Cut պորտալը նկարահանում է տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե տարիների ընթացքում ինչպես է փոփոխվել այս կամ այն երկրի բնակիչների արտաքինը: Վերջին տեսանյութը նվիրված է Ռուսաստանին, իսկ նրա գլխավոր հերոսուհին է դարձել ռուս մոդել Աննա Զայցևան: