Շիրոկինոյում խաղաղ բնակիչ չի մնացել. ԵԱՀԿ
Շիրոկինոյում ԵԱՀԿ-i գրասենյակից հաղորդվել է, որ բնակավայրում խաղաղ բնակիչ չի մնացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Մարիուպոլի քաղաքային կայքին:
«Շիրոկինոյի ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչներն այցելեցին Շիրոկինո և հաստատեցին այն տեղեկությունը, որ բոլոր խաղաղ բնակիչնեչը լքել են բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԵԱՀԿ-ն նաև հաղորդել է, որ Շիրոկինոյի բնակելի շինությունների 80%-ն ավերված է: Վերջերս կրկին հաղորդվել է Շիրոկինոյում հերթական կրակոցների մասին: