ԵՄ-ն մտադիր է արգելել սելֆին տեսարժան վայրերում
Եվրամիությունում մտադիր են արգելել սելֆին տեսարժան վայրերում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին:
Ինչպես նշում է պարբերականը՝ նոր օրենքի պատճառով զբոսաշրջիկները, հնարավոր է, ստիպված լինեն թույլտվություն հարցնել հուշարձանների լուսանկարման համար, նույնիսկ եթե այդ հուշարձանները հանդես են գալիս որպես լուսանկարի ֆոն:
Նոր օրենքի համաձայն՝ զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են իրենց անմահացնել Փարիզի Էյֆելյան աշտարակի կամ Հռոմի Տրեվի շատրվանի ֆոնին, մոտ ժամանակներս կխանգարի հասարակական կառույցների լուսանկարման արգելքը: