Ուկրաինան մտադիր է չեղյալ համարել ԵՄ-ի կարճաժամկետ վիզաները մինչև 2016թ.-ը
Ուկրաինական իշխանությունները մտադիր են ազատել իրենց զբոսաշրջիկներին Եվրամիության կարճաժամկետ վիզաներից մինչև 2016թ.-ը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Երկրի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է արդեն հաջորդ տարի Ուկրաինայի քաղաքացիների համար կարճաժամկետ վիզաների չեղյալ համարման ծրագրերի մասին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման ծրագիրն անցել է օրենսդրական փուլն ու գտնվում է իրականցման փուլում: