Մահացել է Դիեգո Մարադոնայի հայրը
Բուենոս Այրեսում 88 տարեկան հասակում մահացել է Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուբոլիստ Դիեգո Մարադոնայի հայրը՝ Դոն Դիեգո Մարադոնան: Այս մասին գրում է Championat.com-ը՝ հղում անելով Infobae-ն:
Դիեգո Մարդոնայի հայրը սրտի և թոքերի հետ կապված խնդիր ուներ: Ինչպես փոխանցվում է՝ հունիսի 2-ից նա գտնվում էր կոմայի մեջ: