Այսօր աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է
Այսօր` հունիսի 24-ին, արգենտինացիֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է:
Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»։
Մեսսին «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր է (2009, 2010, 2011, 2012): Մեսսին ֆուտբոլ խաղալ սկսել է երիտասարդ տարիքում և իր հմտություններն ու ներուժը շուտով իրագործել է «Բարսելոնայում»։