Մեքսիկացի կիսապաշտպանը դարձել է քաղաքապետ
Լեգենդար մեքսիկացի կիսապաշտպան Կուաուտեմոկ Բլանկոն դեռ ապրիլին «իր սպորտային կոշիկները կախել է մեխից», որից հետո նա սկսել է քաղաքական կարիերա: Անյալ կիրակի ընտրվել է Կուերնավակայի քաղաքապետ:
Այս մասին գրում է Корреспондент-ը: Նշենք, որ Կուաուտեմոկ Բլանկոն՝ երբեմն լավագույն ռմբարկուն, Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում 120 հանդիպում է անցկացրել և 39 գնդակ խփել: Ֆուտբոլիստը մասնակցել է Աշխարհի երեք առաջնությունների` 1998-ին, 2002-ին և 2010-ին:Ակումբային մակարդակով նա հանդես է եկել Ամերիկայի, Վալյադոլիդի, Վերակրուսի, Չիկագո Ֆայրի, Իրապուատո և Պոիեբլուի կազմում: