Այսօր երեկոյան կմեկնարկեն սամբոյի վճռական գոտեմարտերը
Այսօր երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 18-ին կմեկնարկեն սամբոյի վճռական գոտեմարտերը: Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար: 57 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի, Եվրոպայի և Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը կմրցի բելառուս Վլադիսլավ Բուրձի հետ: 90 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի մրցակիցը լիտվացի Ռադվիլաս Մատուկասն է: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն էլ ուժերը կչափի բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ: