Մարադոնան կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Հայտնի ֆուտբոլիստ Դիոգե Մարադոնան մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դիեգոն փոփոխություն է ցանկանում, նա որոշել է պայքարել ՖԻՖԱ-ի կոռուպցիայի դեմ և կդառնա նախագահի թեկնածու»,-10ahora.com.ar-ը մեջբերում է հայտնի ուրուգվայցի լրագրող Վիկտոր Մորալեսի խոսքը:
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը հրաժարական ներկայացրեց հունիսի 2-ին՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ: