Սերխիո Ռամոսը մտադիր է լքել «Ռեալ»-ը
«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը որոշում է ընդունել այս ամառ թիմը լքելու մասին: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով As.com-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է ակումբի ղեկավարության հետ անձնական հարաբերություններից: Ինչպես նաև ֆուտբոլիստը համարում է, որ բավականաչափ գնահատված չէ կոլեկտիվում:
Հաղորդվում է, որ Ռամոսի ծառայություններով կարող են հետաքրքրված լինել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և ՊՍԺ-ն: