Ինչո՞ւ է ցանկացել սպանել հարևանուհուն
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Սամվել Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կենցաղային հարցի շուրջ վիճաբանելով Սուսաննա Ա.-ի հետ, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով բազմիցս հարվածել է Սուսաննայի մարմնի տարբեր մասերին և դիտավորությամբ վերջինիս պատճառել առողջությանը ծանր մարմնական վնասվածք' կյանքին վտանգ սպառնացող:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://iravaban.net/2013/04/01/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%A7-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B8%D5%B2-%D5%B0%D5%A1/