Աբովյան քաղաքը օժիտ չէ. թեկնածուն Սերժ Սարգսյանից օգնություն է խնդրում
«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը Սերժ Սարգսյանից խնդրում է հանձնարարականներ տալ իրավապահներին՝ ապահովելու իր անվտանգությունը մինչեւ ընտրությունների ավարտը:
Նա չի բացառում հնարավոր ոտնձգությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հաշվի առնելով մրցակիցներից մեկի թիմի կողմից արմատավորված և Աբովյան քաղաքում առկա նախընտրական մթնոլորտը:
Իսրայելյանը մեզ հետ զրույցում կոչ արեց աբովյանցիներին քվեարկել հանուն իրենց արժանապատվության՝ չվախենալով սափրագլուխներից, «անուշիկներից, յաշաներից ու բոռշ սարքող գեղամիկներից», ապա հավելեց. «Աբովյան քաղաքը օժիտ չէ, աբովյանցիներն էլ ստրուկ չեն»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: