Առաջիկայում ՀԷՑ–ի «շաբաշների» համար էլ ենք մենք վճարելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ:
Այո՛, չզարմանաք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած էլէներգիայի թանկացման հայտին (հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ՝ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ՝գործող 31,85 դրամի փոխարեն) կից փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդը» պարզեց, որ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ սպառողը վճարի ոչ միայն իրենց տան վարձը, այլ նաև ավտոմեքենաները լվանալու գինը:
Ու եթե այսպես շարունակվի, չի բացառվում՝ առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: