Քերին և Լավրովը քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակությունը՝ Ուկրիաինայի ճգնաժամը հաղթահարման համար
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Վաշինգտոնի հնարավոր համագործակցության մասին՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ:Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Քննարկել են թե ինչպես կարող են ուղիղ երկխոսության միջոցով հաղթահարել ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ճգնաժամերը, այդ թվում նաև Սիրիայի և Եմենի իրավիճակները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախաձեռնող կողմը եղել է ԱՄՆ-ն: