Ջո Բայդենը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մեղադրել է Ռուսաստանին Եվրոպայում իր ազդեցությունն ընդլայնելու փորձի մեջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Կրեմլը ջանում է, որպեսզի կաշառի և ընտելացնի եվրոպական քաղաքական ուժերին՝ ֆինանսավորելով ողջ Եվրոպայում հակահամակարգային կուսակցությունների աջ և ձախ թևերը»,-հայտարարել է Բայդենը:
Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հիբրիդային պատերազմի» մարտավարություն է վարում: