Թունիսում ձերբակալվել է «Բարդո» թանգարանի վրա հարձակման գործով երկրորդ կասկածյալը
Թունիսում ձերբակալել են «Բարդո» թանգարանի վրա հարձակման գործով երկրորդ կասկածյալին, որի արդյունքում 20 զբոսաշրջիկ սպանվեց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
Այս մասին գործակալությանը հայտնել է երկրի ՆԳ նախարարը:
Կասկածյալը ձերբակալվել է Լիբիայի հետ սահմանին:
Անցած շաբաթ Իտալիայի ոստիկանությունը հայտարարել էր Մարոկկոյի 22-ամյա քաղաքացու ձերբակալության մասին, ով ևս կասկածվում է Թունիսում մարտի 18-ին «Բարդո» թանգարանի վրա իրականցված հարձակման մեջ: