Արսեն Ավակովը Դոնբասի լիարժեք շրջափակման կոչ է արել
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է աշխարհազորայինների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի լիարժեք շրջափակման անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իմ դիրքորոշումը հետևյալն է. անհրաժեշտ է ամբողջությամբ փակել սահմանագիծը: Ամեն ինչից: Սա իմ արմատական տեսակետն է: Փակել սահմանագիծը: Ոտքով քայլեք, քաղաքացիական մարդատարերով տեղափոխվեք, ապրանք չկա: Թող ստանան ապրանք Ռուսաստանից»,-ասել է Ավակովը:
Նրա խոսքով՝ ուժային օպերացիայի գոտում մաքսանենգներին միայն այդպես կարելի է հաղթել: