ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որը կոչ է անում Թուրքիային հարգել ԶԼՄ-ների ազատությունը
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների Պալատում բանաձև է ներկայացվել, որը կոչ է անում Թուրքիային անհապաղ վերացնել ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներն ու հարգել մարդու համընդհանուր իրավունքները: Այս մասին հայտնում է «Asbarez»-ը:
Բանաձևի նախագծի հեղինակը կոնգրեսական Ալան Գրեյսոնն է, և նրան աջակցում են ներկայացուցիչների Պալատի 30 անդամները:
Փաստաթուղթը հիշեցնում է, որ ԱՄՆ կառավարությունն ու հայտնի իրավապաշտպաններն իրենց մտահոգությունն են հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կողմից հիմնադրված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք խոսքի ազատության հանդեպ էրոզիայի հարցում: