Անկախ հանրապետությունից՝ հզոր պետականություն
Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվ.-ի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից ՝Սարդարապատից,Բաշ -Ապարանից,Ղարաքիլիսայից հետո: Դարերով ճնշված ,նեղության մեջ ապրած ,անզոր ,անպաշտպան հայ ազգը ,այս ամենին համատեղ ,ներքին քաջությամբ մաքառեց՝ ունենալու անկախ Հայաստանի Հանրապետություն՝անցնելով դժվարին ուղի:Անկախ հանրապետության գոյատևումը տևեց մինչև 1920թվ.ի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ:Այնուհետև, 1991 թ.-ին Հայաստանը վերադարձավ կրկին յուր անկախ Հանրապետության ազգային խորհրդին, յուրօրհներգին,զինանշանին,եռագույն դրոշի անկախ ծածանման և վերջապես ՝ իր ամբողջովին անկախացման՝ ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով:
Իսկ այդ տարիները Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջան էին.1988թ.-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը մեծ զոհեր էր տվել հայ ազգիս,թարմ հիշողությունները տակավին տանջում էին մարդկանց ահասարսուռ եղած հոգիները,իսկ ոմանք էլ սփռվել էին աշխարհով մեկ՝ աստանդական կյանքի ճամփան բռնած:Ավերիչ երկրաշարժից հետո հաջորդեց Արցախյան կռիվների շարժումները: Հայ ժողովուրդը՝ խոցված սրտով ,վշտով պատված,և աղքատիկ զինամթերքվ ոտքի էր ելել ՝մասնակցելու Արցախյան թոհուբոհին ՝առյուծաբար մարտնչելով թշնամու դեմ:
Այսօրվա հզոր բանակ ձեռք բերելու,կայուն հանրապետություն ունենալու,արդի աշխարում Հայաստանն իր ուրույն տեղն ունենալու թե՛ սպորտի ,թե՛ մշակույթի բնագավառում,արգասիքն է հայ ազգի քաջազուն և հերոսաբար լինելը …Չարենցյան բնորոշմամբ ՝մենք այն խելագարված ամբոխներն ենք,որոնք ոտքի ելան ,որպեսզի մեր դարավոր երթը չընդհատվի,որպեսզի մոռացության չմատնվի դարերով եկած հայ ժողովրդի պատմությունը,մայրենի լեզուն և հարուստ մշակույթը:Հանուն այս ամենի՝ մենք պիտի գնանք առաջ :
Արկադի Ալեքյան. ֆեյսբուք: