Բողոքի ակցիա՝ Լոդոնում
Լոնդոնի կենտրոնում բյուջետային խնայողության ռեժիմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 5 ակտիվիստ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Թրաֆալգար հրապարակում, ինչի հետո շարժվել էին Խորհրդարանի հրապարակ:
Նշվում է, որ ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ակտիվիստների և ոստիկանների միջև: Ամբոխին հանդարտեցնելու համար ոստիկանները ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ: