Սերգեյ Լավրովը կասկածում է, որ Ուկրաինան կկատարի մինսկյան համաձայնագրի դրույթները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ինքը չի հավատում, որ Ուկրաինան կգնա զիջումների և կկատարի մինսկյան համաձայնագրի դրույթները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА «Новости» գործակալությանը:
«России 24»-ի եթերում ելույթ ունենալու ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ Ուկրաինան ստորագրել է այդ համաձայնագրի տակ և ավելին, այդ համաձայնագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ իշխանությունները հույս ունեն, որ Վաշինգտոնը ևս կանի ամեն հնարավորը, որպեսզի Ուկրաինայում իրավիճակը մեղմանա: