Ուկրաինացիները սկսել են վաճառել իրենց անձնագրերը
Ուկրաինայում ուկրաինացիները սկսել են վաճառել իրենց անձնագրերն ու ծննդյան վկայականները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Вести»-ին:
Նշվում է, որ մարդիկ ցանկանում են լքել երկիրը, ուստի վաճառում են իրենց անձնագրերը:
Աղբյուրը հայտնում է, որ իրավաբանների գնահատմամբ, սա պարզապես խելահեղություն է, քանի որ մարդ չի կարող վաճառել իր փաստաթղթերը, որոնք տեղեկատվություն են պարունակում իրենց մասին, քանի որ իրենց անվան տակ կարող են գործարքներ իրականացվել: