ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը երեկ ուշագրավ հարցադրում է արել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը երեկ ուշագրավ հարցադրում է արել՝ ուղղված ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Պատգամավորի խոսքերով՝ մարդիկ կան, որոնք մի քանի ամսական երեխաները գրկներին՝ մուրացկանություն են անում. «Ժողովուրդն ասում է՝ նույնիսկ պռակատով են վերցնում այդ երեխաներին: Ի՞նչ է անում ՄԻՊ գրասենյակը»:
Ավելի ուշ հայտարարեց. «Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն»: Որքանո՞վ են հիմնավոր այս խոսքերը, երեկ «Ժողովուրդին» պարզել չհաջողվեց, պատգամավորը չէր պատասխանում հեռախոսազանգերին, բայց իրավապահներին նման փաստեր հայտնի չեն»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: