«Հայփոստի» հնարավոր գնորդի անունն արդեն հայտնի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Կառավարությունը հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը: Նախագիծը դեռ պետք է Աժ-ն քննարկի և ընդունի, սակայն դա խնդրի տեխնիկական կողմն է:
Փաստն այն է, որ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի՝ Հայաստան գալուց և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելուց հետո Կառավարությունը նախաձեռնեց «Հայփոստի» մասնավորեցմանն ուղղված գործընթաց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հենց Էռնեկյանն է ցանկություն հայտնել գնել «Հայփոստ»-ը, ինչը վաճառելու առաջարկներ, թեև, միշտ էլ եղել են, բայց ՀՀ իշխանությունները մինչ այս ձեռնպահ են մնացել գործարք իրականացնելուց: Ինչպես երևում է՝տնտեսության վիճակն իսկապես լավ չէ, դրա համար էլ կրկին անցել ենք մեր «տան եղած-չեղածը» վաճառելուն»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: