26 աշակերտ գիտակցությունը կորցրել է Ուկրաինայի համար աղոթելու ժամանակ
Միջադեպը տեղի է ունեցել Լվովի շրջանի ավագ դպրոցի դահլիճում: Դպրոցականներն ու նրանց ծնողները՝ մոտ 120 մարդ, հավաքվել են Տիրամոր պատկերի մոտ, որն արդեն 9 ամիս է «աղոթքի Էստաֆետ» է դարձել երկրում, և ըստ աշակերտների՝ երկրին հանգստություն և խաղաղություն է բերում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Աշակերտներնաղոթքի ընթացքում գանգատվել են որովայնի ցավից, սրտխառնոցից: Ոմանց մոտ կտրուկ բարձրացել է ճնշումը: 26 երեխա կորցրել է գիտակցությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: