43-ամյա Հովհաննես Խաչատրյանն առողջական և այլ խնդիրներ չունի.գյուղապետը՝ անհետացած համագյուղացու մասին
Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, ով մայիսի 23-ին՝ ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։
Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, անհետ կորած 43-ամյա Հովհաննես Խաչատրյանն ամուսնացած է, ունի երկու երեխա: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը:
Նրա խոսքով՝ նախնական վարկած չկա: 43-ամյա բնակիչն առողջական և այլ խնդիրներ չունի և նրա անհետացման վերաբերյալ նախնական վարկած չկա: