Ճոյտի ազգականների վիճակը ծայրահեղ ծանր է. որդու մարմնի մակերեսի 65 տոկոսն այրվել է
Այսօր Էջմիածնի ճանապարհին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 քաղաքացիների վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Երեքն էլ վերակենդանացման բաժանմունքում են: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտանական կենտրոնից:
«Տուժած Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբի Հակոբյանը, ունի մարմնի մակերեսի 65 տոկոսի այրվածք, ինչպես նաև վերին շնչուղիների 20 տոկոսի այրվածք:
1986 թվականին ծնված Արմեն Հակոբյանն ունի մարմնի մակերեսի 25 տոկոսի և վերին շնչուղիների 20 տոկոսի այրվածք: Այրվածքները գնահատվում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի:
1994 թվականին ծնված Արթուր Գասպարյանը ստացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ»,-հայտնեցին կենտրոնից: