Հռոմի պապը 25 տարի հեռուստացույց չի դիտել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով ավանդական պապական սենյակները փոխել է Վատիկանում համեստ հյուրանոցային տան հետ, արգենտինական ԶԼՄ-ներին հայտնել է, որ դադարել է հեռուստացույց դիտել 1990 թ. հուլիսի 15-ից: Այս մասին հայտնում է ВВС-ին:
Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ չի օգտվում համացանցից, սակայն աշխարհի իրադարձություններին տեղյակ լինելու համար օրը 10 րոպե աչքի է անցկացնում իտալական թերթերը:
Բացի այդ, նա հետևում է սիրելի արգենտինական ֆուտբոլային թիմին, որի մասին տեղեկանում է իր պահակախմբի շվեյցարացի անդամներից: