Ի՞նչ կպատահի, եթե Հովհաննես Մանուկյանի զավակը «կտրի» Սուրիկ Խաչատրյանի որդու ճանապարհը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտոնայները նախընտրում են խուսափել ուրիշ պաշտոնյաների զավակների հետ կապված սկանդալային պատմությունների վերաբերյալ հարցերին պատասխանելուց: Սակայն այդ պատմություններին կարելի է նաև մեկ այլ տեսանկյունից մոտենալ. պետական պաշտոնյաները Հայաստանն իրենց երեխաների համար ապահով երկիր են համարում՝ հաշվի առնելով իրենց որոշ գործընկերների զավակների պահվածքը:
Երեկ «Ժողովուրդը» ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից փորձել է վերը բերված հարցի պատասխանը ստանալ: Նա ասել է, թե Հայաստանն իր համար հեռանկարային երկիր է համարում, և իր երեխաներն էլ Հայաստանում են ապրում, սովորում և աշխատում:
Իսկ եթե մի օր էլ նախարարի զավակը պատահմամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղայի ճանապարհը «կտրի», ապա արդյոք նա պաշտպանված կլինի: Ի պատասխան՝ Մանուկյանը հայտարարել է. «ՀՀ գլխավոր դատախազի վերջին հաշվետվությունից հետո, երբ նա ասեց, որ բոլոր մեղավորները պատասխանատու կլինեն, ապա՝ այո՛»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: